Մողես

Մողես— Հնարավոր է, որ մողեսները երկրի վրա ամենախելացի կենդանիները չեն, բայց վստահորեն կարելի է ասել, որ ամենադիմացկուն կենդանիներից մեկն են։ Մողեսները շատ արագաշարժ են, խորամանկ և կարողանում են շատ ցուրտ պայմաններում գոյատևել։ Երկրի վրա առաջին մողեսները հայտնվել են մի քանի հարյուր միլիոն տարի առաջ: Մողեսները մոտավորապես նույն տարիքի են, ինչ կոկորդիլոսները։ Մողեսներն ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում և կղզիներում։ Այս կենդանիները սիրում են լինել արևի տակ։ Այդ իսկ պատճառով նրանց հաճախ կարելի է հանդիպել որևէ քարին արևի տակ տաքանալիս։ Կան մողեսներ, ովքեր ոտքեր չունեն, որի պատճառով նրանց օձերի հետ են շփոթում, բայց ի տարբերություն օձերի, մողեսներն աչքերին ունեն կոպեր։ Մողեսները ոչ թե երկու, այլ երեք աչք ունեն։ Երրորդ աչգը գտնվում է մաշկի տակ։ Երրորդ աչքը շատ զգայուն է լույսի նկատմամբ, բայց չունի պատկերները տարբերելու հատկություն։ Մողեսները կարողանում են փոխել իրենց գույնը՝ կախված ջերմաստիճանից, լուսավորությունից և իրենց վիճակից։ Բոլոր կենդանիները աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով, իսկ մողեսներն ամեն ինչ տեսնում են նարնջագույն: Հայտնի է, որ մողեսները կարող են փրկել իրենց կյանքը՝ թշնամու բերանում թողնելով սեփական պոչը, սակայն նոր պոչը, երբեք նույն նախորդի չափը, գեղեցկությունը կամ ֆունկցիոնալությունը չի ունենում:

Առաջադրանքներ

1․ Ըստ տեքստի ո՞վ է ավելի շուտ առաջացել․ մողեսնե՞րը, թե՞ կոկորդիլոսները։
Մողեսները մոտավորապես նույն տարիքի են, ինչ կոկորդիլոսները։
2․ Ինչո՞ւ են որոշ մողեսների օձերի հետ շփոթում և ինչպե՞ս դրանց տարբերել։
Կան մողեսներ, ովքեր ոտքեր չունեն, որի պատճառով նրանց օձերի հետ են շփոթում, բայց ի տարբերություն օձերի, մողեսներն աչքերին ունեն կոպեր։
3․Եթե մի անգամ մողեսի պոչը պոկվի, նոր աճածը նախորդի նման կլինի՞
Հայտնի է, որ մողեսները կարող են փրկել իրենց կյանքը՝ թշնամու բերանում թողնելով սեփական պոչը, սակայն նոր պոչը, երբեք նույն նախորդի չափը, գեղեցկությունը կամ ֆունկցիոնալությունը չի ունենում:
4․ Տեքստից դուրս գրիր թիվ ցույց տվող 3 բառ։
Մեկ – 1, երկու – 2, երեք – 3:
5․ Հետևյալ բառակապակցությունները մեկ բառով գրիր՝ բոլորից խելացի – ամենախելոք, բոլորից դիմացկուն – ամենադիմացկ, բոլորից ճարպիկ – ամենաճարպիկ, արագ շարժվող – արագաշարժ, նարնջի գույն ունեցող – նարենջագույն

Ոզնիներ

Ոզնիներ- Ոզնիները բավական անսովոր արարածներ են: Ոզնիների մասին հետաքրքիր փաստերը բազմաբնույթ են և բազմազան: Այս կենդանիները Երկրի վրա հայտնվել են մոտ 15 միլիոն տարի առաջ: Աշխարհում կա ոզնիի մոտ 17 տեսակ: Ոզնին միջատակեր կենդանի է, բայց ուտում է նաև մրգեր, բանջարեղեններ, շատ է սիրում կաթ խմել: Ոզնու մարմնի վրա կա մոտ 10,000 ասեղ: Այդ ասեղները թարմացվում են երեք տարին մեկ անգամ: Ասեղները ոզնու վրա աճում են շուրջ մեկ տարի: Ոզնիների մասին կա սխալ կարծիք, թե նրանք մկների որսորդ են։ Իրականում դա անհնար է, որովհետև ոզնին երբեք չի կարողանա հասնել մկան հետևից: Ոզնիները մի փոքր կույր են, բայց նրանք շատ լավ տարբերում են գույները: Վտանգի ժամանակ ոզնին վերածվում է փշոտ գնդակի։ Ոզնիները ունեն բնական հակաթույն ամենավտանգավոր թույների նկատմամբ ինչպիսին են մկնդեղը և սնդիկի թույնը։ Ոզնիները ձմռանը 128 օրով քուն են մտնում։ Ձմեռելու ժամանակ ոզնին կորցնում է իր սեփական քաշի մեծ քանակությունը, հետեւաբար, արթնանալուց հետո նա սկսում է ուտել: Երբ ոզնիները սկսում են բարկանալ, նրանք ծիծաղելի փնթփնթում են: Ոզնիները ծնվում են ամբողջովին կույր և առանց ասեղների: Նորածին ոզնիների աչքերը բացվում են միայն 16-րդ օրը: Ոզնիները լողալ գիտեն, բայց վախենում են ջրից։

Առաջադրանքներ

1․ Եթե նոր ծնված ոզնուն բռնես, մատներդ կծակի՞։
Եթե ես ոզնին բռնեմ ոզնին իմ մատերը չեն ծաքելու։
2․ Եթե ոզնին ընկնի լողավազանի մեջ ի՞նչ կլինի։
Ոզնին միքիչ գլողալ հետո գվախենա և ջրից կելնի։
3․ Ճի՞շտ է այն պնդումը, թե ոզնիները մկների լավ որսորդներ են։
Ոզնիների մասին կա սխալ կարծիք, թե նրանք մկների որսորդ են։
Ոզնիները չեն գարող բռնել մկներին որևհետև իրենք ավելի արագ են։
4․ Ճի՞շտ է, որ ոզնու ասեղները աճում են ու ամբողջ կյանքում դրանք մնում են։
Ասեղները ոզնու վրա աճում են շուրջ մեկ տարի:
5․ Հետևյալ բառերին այնպիսի վերջավորություն տուր, որ պատասխանեն ինչի՞ն հարցին՝ ոզնի – ոզնուն, գույն – գույնին, ձմեռ – ձմռան, աչք – աչքին, տարի – տարուն, ասեղ – ասեղին, միրգ – մրգին։

Մրջյուններ

Մրջյուններ— Երկրի վրա կան 12000 տարբեր տեսակի մրջյուններ։ Դրանցից ամենափոքրերի երկարությունը կազմում է ընդամենը 0,07 սանտիմետր, իսկ ամենամեծը հասնում է 5 սանտիմետրի։ Մրջյունները մոտ 110-130 միլիոն տարի առաջ առաջացել են իշամեղուների նման միջատներից: Նրանք ապրել են դինոզավրերի հետ կողք կողքի, բայց ի տարբերություն այս հսկաների, չեն վերացել։ Մրջյունները ապրում են շատ մեծ խմբերով, որոնք կոչվում են գաղութներ։ Դրանցում կարող են ապրել մինչև մի քանի միլիոն մրջյուն: Գիտնականները հաշվարկել են, որ մոլորակի վրա յուրաքանչյուր մարդուն հասնում է մեկ միլիոն մրջյուն։ Մրջյունների կյանքը բավական երկար է տևում։ Աշխատող մրջյունները ապրում են մինչև 3 տարի, մինչդեռ թագուհի մրջյունը կարող է թագավորել մինչև 30 տարի։ Մրջյուն թագուհին ոչինչ չի անում, բացի ձու ածելուց։ Նրա մասին հոգալը բանվոր մրջյունների պարտականությունն է։ Հետաքրքիր է, որ մրջյունները կարող են ծառաներ ունենալ։ Մրջյունների գաղութների միջև եղած պատերազմների արդյունքում գերի ընկած մրջյուններին ստիպում են աշխատել։ Գիտնականները կարծում են, որ մրջյուններն կարող են իրենցից 5000 անգամ ավելի ծանր առարկաներ բարձրացնել և տանել: Համեմատության համար եթե վերցնենք 50 կիլոգրամ կշռող մարդուն, ապա նա պետք է տաներ 250 000 կիլոգրամանոց բեռ։

Առաջադրանքներ

1․ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ աշխատավոր մրջյունները ապրում են երեք տարի, իսկ թագուհի մրջյունը՝ 30 տարի։
Թագուհի մրջյունը ապրում է 30 տարի ավել որևհետև իրենք ավելի ուժեղ են մրջյուններից։
2․ Ինչպե՞ս են կոչվում մրջյունների մեծ ընտանիքները և դրանցում մինչև քանի՞ մրջյուն կարող է ապրել։
Մրջյունները ապրում են շատ մեծ խմբերով, որոնք կոչվում են գաղութներ։
3․ Ե՞րբ են առաջացել մրջյունները։
Մրջյունները մոտ 110-130 միլիոն տարի առաջ առաջացել են իշամեղուների նման միջատներից:
4․ Տեքստից դուրս գրեք հոգնակի թվով դրված 5 գոյական, դրանք դրեք ուղիղ ձևով, ընդգծեք հոգնակիի վերջավորությունները։
Մրջյուններ – մրջյուն, իշամեղուներ – իշամեղու, հսկաներ – հսկա, գաղութներ – գաղութ, պատերազմներ – պատերազմ։
5․ Սևով նշված բայերը օգտագործեք մենք դերանվան հետ։
կազմում է – կազմում ենք, առաջացել են – առաջացել ենք, հաշվարկել են – հաշվարկել ենք, հասնում է – հասնում ենք, ապրում են – ապրում ենք, կարող են – կարող ենք, ստիպում են – ստիպում ենք։

Կիտրոն

Կիտրոն— Կիտրոնի ծննդավայրը համարվում է Հնդկաստանն ու Չինաստանը։ Հնում կիտրոնը կոչվում էր հնդկական խնձոր։ Եվրոպան առաջին անգամ ծանոթացավ բաց դեղին, թթու մրգի հետ արաբների շնորհիվ, որոնք 11-րդ դարում դրանք բերեցին Իսպանիա: Կիտրոնը Ամերիկա եկավ, ինչպես շատ այլ բաներ, Քրիստոֆեր Կոլումբոսի շնորհիվ, և 16-րդ դարից այն սկսեց աճեցնել Ֆլորիդայում։ Ամերիկացիները շատ արագ գնահատեցին կիտրոնի բուժիչ հատկությունները և սկսեցին ցիտրուսը վաճառել այն ժամանակվա մեկ հատի համար աներևակայելի բարձր գնով՝ 1 դոլար։ 17-րդ դարում Ռուսաստանում կիտրոններ չկային, դրանք կարող էին ուտել միայն հարուստները. նրանք Հոլանդիայից աղ դրած կիտրոններ էին պատվիրում։ Այժմ կիտրոնը սովորական արտադրանք է, որն աճեցվում է շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսրայելում, Թուրքիայում և շատ այլ երկրներում: Ամեն տարի ամբողջ աշխարհում հավաքվում է 14 միլիոն տոննա կիտրոն։ Կիտրոնների մեծ մասը հավաքվում է Մեքսիկայում և Հնդկաստանում: Կիտրոնի մասին տարբեր լեգենդներ են շրջանառվում. Ասում են, որ Հին Հունաստանում թունավոր օձի խայթոցով մահապատժի դատապարտված հանցագործներից մեկը ողջ է մնացել, որովհետև խայթոցից անմիջապես հետո կիտրոնի հյութ է խմել, որը նրան պաշտպանել է օձի թույնից։ Սակայն, չնայած կիտրոնի օգտակարությանը, ոչ բոլորն են կարող ընդունել նրա ակտիվ թթու համը։

Առաջադրանքներ

1․ Ո՞վ է կիտրոնը բերել Ամերիկա։
Կիտրոնը Ամերիկա եկավ, ինչպես շատ այլ բաներ, Քրիստոֆեր Կոլումբոսի շնորհիվ, և 16-րդ դարից այն սկսեց աճեցնել Ֆլորիդայում։
2․ Ի՞նչ լեգենդ է հայտնի կիտրոնի մասին։
Կիտրոնի մասին տարբեր լեգենդներ են շրջանառվում. Ասում են, որ Հին Հունաստանում թունավոր օձի խայթոցով մահապատժի դատապարտված հանցագործներից մեկը ողջ է մնացել, որովհետև խայթոցից անմիջապես հետո կիտրոնի հյութ է խմել, որը նրան պաշտպանել է օձի թույնից։
3․ Ըստ քեզ կիտրոնն ի՞նչ օգտակար հատկություններ ունի։
Օգտակար է լինում սմուվիում գամ շեյքում։
4․ Սևով ընդգծված բայերը դուրս գրիր և օգտագործիր դու և դուք դերանունների հետ։
կոչվում էր – դու կոչվում էիր, դուք կոչվում էիք, բերեցին – դու բերեցիր, դուք բերեցիք, գնահատեցին – դու գնահատեցիր, դուք գնահատեցիք, էին պատվիրում – դու պատվիրում ես, դուք պատվիրում եք, հավաքվում է – դու հավաքվում ես, դուք հավաքվում եք է խմել – դու խմել է, դուք խմել ես, են կարող – դու կարող ես, դուք կարող եք։
5․ դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։
Ամերիկացի – Ամերիկա + ցի, սովորական – սոոր + ական, մահապատժի – մահ + պատիժի, թունավոր – թույն + ավոր, հանցագործ – հանց + ա + գործ։

Կոլիբրի

Կոլիբրի— Շատերը կարծում են, որ կոլիբրին «փետրավոր» դասի ամենափոքր թռչունն է, թեև դա ճիշտ չէ։ Կոլիբրիների միայն մեկ տեսակ է պատկանում այս սահմանմանը, որը կոչվում է մեղու կոլիբրի: Աշխարհում հայտնի են կոլիբրիների տարբեր տեսակներ, որոնք բավական բազմազաեն։ Կոլիբրիների մեղու տեսակը համարվում է ամենափոքրն ամբողջ ընտանիքից, քանի որ երկարությունը հասնում է 5․5 սմ-ի, իսկ քաշը՝ 1․5 գրամից մի փոքր ավել է: Փոքրիկ կոլիբրին հանդիպում է բացառապես Կուբայում: Ամենամեծ տեսակը համարվում է հսկա կոլիբրին, քանի որ նրա մարմնի երկարությունը հասնում է 20 սմ-ի։ Այս տեսակը հանդիպում է Հարավային Ամերիկայում։ Թռչունն ունի ուղիղ, բայց երկար կտուց և պոչ, որը հիշեցնում է պատառաքաղ։ Կոլիբրիները շատ թույլ ոտքեր ունեն, ինչի պատճառով նրանք չեն կարողանում քայլել և անընդհատ թռչում են։ Այդ պատճառով մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թռչունները երբեք չեն հոգնում։ Ավելին, նրանք թռչում են ցանկացած ուղղությամբ և կարողանում են ուղղաթիռի նման օդում մնալ։ Նրանց թևերը վայրկյանում մոտավորապես 55 թափահարում են անումԹևերն այնքան արագ են շարժվում, որ դրանք չեն երևում, ինչպես թռիչքի ժամանակ չեն երևում մեղվի թևերը: Հսկա կոլիբրիները զարգացնում են ժամում մոտ 115 կիլոմետր արագություն, ինչը ռեկորդային է թռչունների շրջանում։ Միջին հաշվով, կոլիբրիները վայրկյանում մոտ 90 անգամ թափահարում են իրենց թևերը: Կոլիբրիները միակ թռչուններն են, որոնք կարող են հետ թռչել։ Դա պայմանավորված է նրանց թևերի հատուկ կառուցվածքով:

Առաջադրանքներ՝

  1. Կոլիբրիները ինչո՞ւ են անընդհատ թռչում։
    Կոլիբրիները շատ թույլ ոտքեր ունեն, ինչի պատճառով նրանք չեն կարողանում քայլել և անընդհատ թռչում են։
  2. Սևով ընդգծված բայերը դի’ր ուղիղ ձևով։
    հասնում – հասնել, համարվում – համարել, հանդիպում – հանդիպել, հիշեցնում – հիշեցնել, թռչում – թռչել, անում – անել, զարգացնում – զարգացել, թափահարում – թափահարել, պայմանավորված – պայմանավորել։
  3. Տեքստում դեղինով ընդգծված գոյականները դարձրո’ւ եզակի:
    Կոլիբրիներ – կոլիբ, ոտքեր – ոտք, Թևեր – թև, թռչուններ – թռչուն։
  4. Տեքստի թվերը գրի’ր բառերով:
    5․5 – հինգ ամբողջ հինգ, 1․5 – մեկ ամբողջ հինգ, 20 – քսան, 55 – հիսունհինգ, 115 – հարյուր տասնհինգ, 90 – իննսուն:
  5. Մեղու կոլիբրին քանի սանտիմետր է։
    5.5 սանտիմետր։

Ընձուղտ

Ընձուղտ- Ընձուղտները միակ կենդանիներն են, որոնք չեն կարողանում հորանջել։ Մարդն իր կյանքում միջին հաշվով հորանջում է մոտ 250 հազար անգամ։ Բայց ընձուղտն այդպիսին չէ։ Նա իր ողջ կյանքում ոչ մի անգամ չի հորանջել։ Ընձուղտները կարող են հառաչել, սուլել, մռնչալ և սուլել: Նրանք օգտագործում են այս ամբողջ հնչյունները իրենց հարազատների հետ շփվելու համար: Ընձուղտի տարիքը կարելի է որոշել մաշկի բծերի գույնով. որքան դրանք մուգ են, այնքան մեծ է կենդանին: Ընձուղտի մաշկի նախշը յուրահատուկ է, ինչպես մարդկային մատնահետքերը։ Ընձուղտի լեզվի երկարությունը մոտ 50 սանտիմետր է։ Շատ երկար է նաև ընձուղտի պոչը, այն կարող է հասնել 2,5 մետրի: Ընձուղտներն ունեն ցամաքային կաթնասունների ամենամեծ սիրտը, որը կշռում է մինչև 11 կգ: Երիտասարդ ընձուղտների մայրերը հաճախ մանկապարտեզ են կազմակերպում. մեկ չափահաս էգ մնում է ձագերին խնամելու, իսկ մյուսները գնում են ուտելիք բերելու: Ընձուղտի միակ թշնամի առյուծներն են, որոնցից նրանք  պաշտպանվում են իրենց ուժեղ և երկար ոտքերի սմբակներով։ Օրվա 16-ից 20 ժամվա ընթացքում ընձուղտները նվիրում են ուտելուն: Ծնվելուց մեկ ժամ անց ընձուղտի հորթը սկսում է քայլել։

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս կարելի է որոշել ընձուղտի տարիքը։
Ընձուղտի տարիքը կարելի է որոշել մաշկի բծերի գույնով. որքան դրանք մուգ են, այնքան մեծ է կենդանին:
2․ Ո՞ր կենդանիներն են ընձուղտների թշնամիները և ինչպե՞ս են ըձուղտները դրանցից պաշտպանվում։
Ընձուղտի միակ թշնամի առյուծներն են, որոնցից նրանք  պաշտպանվում են իրենց ուժեղ և երկար ոտքերի սմբակներով։
3․ Հետևյալ բառակապակցությունների իմաստն այլ ձևով արտահայտիր՝ մի ժամ անց – մի ժամից, երեք ժամ անց – երեք ժամից, ութ ժամ անց – ութ ժամից, հինգ օր անց – հինգ օրից, երկու տարի անց – երկու տարուց, վեց ամիս անց – վեց ամսից։
4․ Տեքստում ընդգծված բայերը դուրս գրիր, դրանք օգտագործիր ես դերանվան հետ և փոխիր վերջավորությունները, օրինակ՝ հիշում ենք- ես հիշում եմ։
հորանջում է – ես հորանվում եմ, օգտագործում են – ես օգտագերծում եմ, ունեն ես ունեմ, գնում են – ես գնում եմ, պաշտպանվում են – ես պաշտպանվում եմ, նվիրում են – ես նվիրում եմ, սկսում է ես սկսում եմ։
5․ Օրվա մեծ մասն ընձուղտներն ինչո՞վ են զբաղված։
Օրվա 16-ից 20 ժամվա ընթացքում ընձուղտները նվիրում են ուտելուն: Ծնվելուց մեկ ժամ անց ընձուղտի հորթը սկսում է քայլել։

Լեգո

Լեգո— Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր: Անգամ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները ձեռք բերելու և ամենաբարդ կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով: Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և սկզբում զբաղվում էր փայտյա խաղալիքների արտադրությամբ: «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին:  Լեգոյի 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում: Լեգոյի գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է: Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից: Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել: Աշխարհում կառուցված է Լեգոլենդի 6 այգի. սրանք զվարճանքի կենտրոններ են, որտեղ կարելի է մեծ Lego բլոկներից տներ կառուցել։

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նշանակում լեգո բառը։
«LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»:
2․ Լեգոյի մարդուկների գլխին ինչի՞ համար են անցք անում։
Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք:
3․ Տեքստից դուրս գրեք հոգնակի 6 գոյական, ընդգծեք դրանց հոգնակիի վերջավորությունը և դարձրեք եզակի։
Լեգո – Լեգոներ
մեծահասակներ – մեծահասակ
հավաքածուներ – հավաքած
դետալներ – դետալ
մարդուկներ – մարդուկ
տարիներ – տարի
4․ Տեքստում գրված թվականները գրեք տառերով, հիշեք, որ մինչև 99 թվականները գրվում են միասին, իսկ դրանից հետո՝ առանձին։
Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և սկզբում զբաղվում էր փայտյա խաղալիքների արտադրությամբ:

1932 – հազար իննհարյուր եռեսուն երկու։
5․ Դու ունե՞ս լեգո, ի՞նչ ես սիրում լեգոյով հավաքել։
Այո ես լեգո ունեմ բայց ես չեմ սիրեմ լեգոնորը ես շա՜տ ունեմ բայց իմ եղբայրներն են օգտագործում։