Խնձոր

Խնձոր- Խնձորը ամենատարածված միրգն է աշխարհում, որովհետև չկա մի այնպիսի երկիր, որտեղ խնձոր չլինի։ Աշխարհում հայտնի են խնձորի 7500 տեսակներ, որոնք լինում են կանաչ, կարմիր կամ դեղին։ Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը: Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են կեղևի տակ։ Խնձորն ուտելիս անհրաժեշտ է հանել կտերը, որովհետև կուտը ստամոքսում թույն է արտադրում և  խիստ վտանգավոր է առողջության համար Խնձորը շատ օգտակար է մարդու առողջության համար, օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից։ Խնձորի թարմ հյութը հանգստացնում է մարդու նյարդերը, գիտնականները վստահ են, որ խնձորի բնական հյութը կարող է հանգստացնել նույնիսկ լացող երեխային: Խնձորն այրում է ճարպերը, որը շատ կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Խնձորի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մազերի ու մաշկի առողջության վրա: Մարդկության պատմության մեջ խնձորը ամենից հաճախ հանդիպող միրգն է։ նախ՝ Ադամն ու Եվան խնձոր ուտելու պատճառով վտարվեցին դրախտից, Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ նա հորինեց ձգողականության մասին օրենքը, իսկ Ստիվ Ջոբսը իր աշխարահռչակ բրենդն անվանց խնձոր, որովհետև դա իր ամենասիրած միրգն էր։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են խնձորներն օգտակար։
Խնձորնները օկտակար են որովհետև խնձորններում կան վիտամին C։
2․ Դու սիրո՞ւ ես խնձոր, ո՞ր գույնն ես ավելի շատ հավանում։
Ես Ավելի շատ սիրում եմ կանաչ խնձորներ։
3․ Ըստ Աստվածաշնչի խնձոր ուտելու համար ո՞վ է պատժվել և ո՞վ է նրանց պատժել։
Նախ՝ Ադամն ու Եվան խնձոր ուտելու պատճառով վտարվեցին դրախտից, Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ նա հորինեց ձգողականության մասին օրենքը, իսկ Ստիվ Ջոբսը իր աշխարահռչակ բրենդն անվանց խնձոր, որովհետև դա իր ամենասիրած միրգն էր։
4․ Խնձորի ո՞ր հատվածն է թունավոր։
Արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից։
5․ Գրիր սևով նշված բառերի հականիշները։
հայտնի – անհայտնի, տակ – վրա, վտանգավոր անվտանգ, առողջության – վտանգություն, մաքրել – կեխտոտություն, թարմ – հին, բնական – վնաս, նիհարել – չաղանալ, դրական – բացահասակ։

Գնդիկավոր գրիչներ

Գնդիկավոր գրիչներ— Աշխարհի առաջին գնդիկավոր գրիչը ստեղծվել է Արգենտինայում 75 տարի առաջ։ Մինչև դա մարդիկ գրում էին թանաքի մեջ գրչածայրը թաթախելով և ստիպված էին իրենց հետ ամենուր տանել թանաքով լցված փոքրիկ ամանը։ Անգլերեն գրիչ բառն առաջացել է լատինական penna-ից, որը նշանակում է «թռչնի փետուր»: 1965 թվականից գնդիկավոր գրիչներ սկսեցին տարբեր երկրներում արտադրվել։ Բայց դպրոցներում դեռ արգելված էր դրանցով հետ գրել, «որ ձեռագիրը չփչանա»։ Որքան էլ որ գնդիկավոր գրիչով գրելը հարմար է, բայց տիեզերագնացները դա չեն օգտագործում, որովհետև տիեզերքում գնդիկավոր գրիչները չեն գրում։ Արտասահմանցի գիտնականները տիեզերքում օգտագործելու համար ստեղծել են թանկարժեք գրիչ, որը կարող է գրել զրոյական ձգողականության պայմաններում: Իսկ ռուս տիեզերագնացները օգտագործում են սովորական սև մատիտը։ 1 տարվա ընթացքում մարդը գրում է 3-4 գրիչ, իսկ լավ գրիչով միջինում կարելի է գրել 50000 բառ կամ 600 A4 էջ։ 1950 թվականից մինչև 2006 թվականը BIC-ը, որը գնդիկավոր գրիչների արտադրության մեջ ամենահայտնի կազմակերպությունն է,  վաճառել է 100 միլիարդ գրիչ ամբողջ աշխարհում և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

Առաջադրանքներ

1․ Մինչև գնդիկավոր գրիչների հայտնվելը մարդիկ ինչո՞վ էին գրում։
Մինչև դա մարդիկ գրում էին թանաքի մեջ գրչածայրը թաթախելով և ստիպված էին իրենց հետ ամենուր տանել թանաքով լցված փոքրիկ ամանը։
2․ Անգլերեն գրիչ բառը լատիներեն ո՞ր բառից է առաջացել։
Անգլերեն գրիչ բառն առաջացել է լատինական penna-ից, որը նշանակում է «թռչնի փետուր»:
3․ Ընդգծված բառի ածանցն առանձնացրեք, դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից․ պոչ, թև, գույն, ձև, գլուխ, լույս։
գնդիկավոր
պոչավոր, թևավոր, գունավոր, ձևավոր, գլխավոր, լուսավոր։
4․ Դեղինով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
Աշխարհի – Աշխար, գրչածայրը – գրչած, երկրներում – երկիր, գրիչով  – գրիչ, տիեզերքում  – տիեզերք, ձգողականության  – ձգողկանություն, ռեկորդների – ռեկորդ։
5․ Արտասահմանցի գիտնականներն ի՞նչ թանկարժեք գրիչ էին ստեղծել։
Արտասահմանցի գիտնականները տիեզերքում օգտագործելու համար ստեղծել են թանկարժեք գրիչ, որը կարող է գրել զրոյական ձգողականության պայմաններում:
6․ Քեզ դուր է գալիս գրել գրիչո՞վ, թե՞ մատիտով։ Պատասխանդ պատճառաբանիր։
Ես ավելի շատ մատիտով եմ գրում բայց եթե ես մատիտ չունեմ ես գրիչով եմ գրում։
Բայց եթե մատիտ չունեմ գրիչով գգրեմ ինչու որևհետև գրիչով կարողա լինի ավելի մաքուր։

Բորենիներ

Բորենիներ — Բորենիները հայտնի են իրենց անսովոր ճիչերով, որը հիշեցնում են մարդու ծիծաղ։ Սակայն բորենիների ծիծաղը ուրախության նշան չէ։ Բորենիները ծիծաղի ձայն են հանում երբ, անհանգստացած են կամ պատրաստվում են հարձակման։ Չնայած նրան, որ բորենիները կապվում են ագահության, վախկոտության, խաբեության, կեղտոտ սովորությունների և նույնիսկ կախարդության հետ և մարդիկ նրանց չեն սիրում, բայց իրականում բորենիները շատ խելացի, կազմակերպված կենդանիներ են։ Նրանք կարողանում են խմբով կազմակերպել իրենց որսը, խուսափել թակարդներից։ Կենդանաբանները պարզել են, որ բորենիները առյուծների չափ որս են անում։ Բորենիների գլխավոր զենքը նրանց ուժեղ ծնոտն է, որով և որս են անում։ Եթե բորենին ատամներով բռնի որևէ կենդանու, ապա անհնար է, որ այդ կենդանին ազատվի։ Բորենիների ձագերը, իր տարբերություն մյուս կենդանիների, ծնվում են ատամներով և բաց աչքերով։ Բորենիները կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝ շան նման բորենիներ և ոսկորները ջարդող բորենիներ։ Շան նման բորենիները տարիների ընթացքում գրեթե վերացել են, նրանցից միայն պահպանվել են շնագայլերը, իսկ ոսկորը ջարդող բորենիներն ավելի ուժեղ են և դիմացկուն։ Թեև բորենիները տեսքով շների նման են, բայց իրենց պահվածքով նրանք ավելի կապված են կատուների հետ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են բորենիները ծիծաղի ձայներ հանում։
Անհանգստացած են կամ պատրաստվում են հարձակման։
2․ Բորենիները ի՞նչ տեսակների են բաժանվում։
Շան նման բորենիներ և ոսկորները ջարդող բորենիներ։
3․ Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում բորենիներին։
նույնիսկ կախարդության հետ և մարդիկ նրանց չեն սիրում։
4․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցն ունեցող 5 բառ։
տարբերություն, սովորություն, խաբեություն, ուրախություն, ագահություն։
5․ Բորենիների գլխավոր զենքը ո՞րն է։
Բորենիների գլխավոր զենքը նրանց ուժեղ ծնոտն է, որով և որս են անում։
6․ Ի՞նչ եք կարծում մեկ բորենին կարո՞ղ է մարդուն վնասել։
Բորենը գամ գվասվի ծեռքի գամ փորին իմ կարծիքով։

Սուրբ Հռիփսիմե Արմավիր Մարզ

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:
Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով: