Բորենիներ

Բորենիներ — Բորենիները հայտնի են իրենց անսովոր ճիչերով, որը հիշեցնում են մարդու ծիծաղ։ Սակայն բորենիների ծիծաղը ուրախության նշան չէ։ Բորենիները ծիծաղի ձայն են հանում երբ, անհանգստացած են կամ պատրաստվում են հարձակման։ Չնայած նրան, որ բորենիները կապվում են ագահության, վախկոտության, խաբեության, կեղտոտ սովորությունների և նույնիսկ կախարդության հետ և մարդիկ նրանց չեն սիրում, բայց իրականում բորենիները շատ խելացի, կազմակերպված կենդանիներ են։ Նրանք կարողանում են խմբով կազմակերպել իրենց որսը, խուսափել թակարդներից։ Կենդանաբանները պարզել են, որ բորենիները առյուծների չափ որս են անում։ Բորենիների գլխավոր զենքը նրանց ուժեղ ծնոտն է, որով և որս են անում։ Եթե բորենին ատամներով բռնի որևէ կենդանու, ապա անհնար է, որ այդ կենդանին ազատվի։ Բորենիների ձագերը, իր տարբերություն մյուս կենդանիների, ծնվում են ատամներով և բաց աչքերով։ Բորենիները կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝ շան նման բորենիներ և ոսկորները ջարդող բորենիներ։ Շան նման բորենիները տարիների ընթացքում գրեթե վերացել են, նրանցից միայն պահպանվել են շնագայլերը, իսկ ոսկորը ջարդող բորենիներն ավելի ուժեղ են և դիմացկուն։ Թեև բորենիները տեսքով շների նման են, բայց իրենց պահվածքով նրանք ավելի կապված են կատուների հետ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են բորենիները ծիծաղի ձայներ հանում։
Անհանգստացած են կամ պատրաստվում են հարձակման։
2․ Բորենիները ի՞նչ տեսակների են բաժանվում։
Շան նման բորենիներ և ոսկորները ջարդող բորենիներ։
3․ Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում բորենիներին։
նույնիսկ կախարդության հետ և մարդիկ նրանց չեն սիրում։
4․ Տեքստից դուրս գրեք ություն վերջածանցն ունեցող 5 բառ։
տարբերություն, սովորություն, խաբեություն, ուրախություն, ագահություն։
5․ Բորենիների գլխավոր զենքը ո՞րն է։
Բորենիների գլխավոր զենքը նրանց ուժեղ ծնոտն է, որով և որս են անում։
6․ Ի՞նչ եք կարծում մեկ բորենին կարո՞ղ է մարդուն վնասել։
Բորենը գամ գվասվի ծեռքի գամ փորին իմ կարծիքով։

Սուրբ Հռիփսիմե Արմավիր Մարզ

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:
Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով: