Մողես

Մողես— Հնարավոր է, որ մողեսները երկրի վրա ամենախելացի կենդանիները չեն, բայց վստահորեն կարելի է ասել, որ ամենադիմացկուն կենդանիներից մեկն են։ Մողեսները շատ արագաշարժ են, խորամանկ և կարողանում են շատ ցուրտ պայմաններում գոյատևել։ Երկրի վրա առաջին մողեսները հայտնվել են մի քանի հարյուր միլիոն տարի առաջ: Մողեսները մոտավորապես նույն տարիքի են, ինչ կոկորդիլոսները։ Մողեսներն ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում և կղզիներում։ Այս կենդանիները սիրում են լինել արևի տակ։ Այդ իսկ պատճառով նրանց հաճախ կարելի է հանդիպել որևէ քարին արևի տակ տաքանալիս։ Կան մողեսներ, ովքեր ոտքեր չունեն, որի պատճառով նրանց օձերի հետ են շփոթում, բայց ի տարբերություն օձերի, մողեսներն աչքերին ունեն կոպեր։ Մողեսները ոչ թե երկու, այլ երեք աչք ունեն։ Երրորդ աչգը գտնվում է մաշկի տակ։ Երրորդ աչքը շատ զգայուն է լույսի նկատմամբ, բայց չունի պատկերները տարբերելու հատկություն։ Մողեսները կարողանում են փոխել իրենց գույնը՝ կախված ջերմաստիճանից, լուսավորությունից և իրենց վիճակից։ Բոլոր կենդանիները աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով, իսկ մողեսներն ամեն ինչ տեսնում են նարնջագույն: Հայտնի է, որ մողեսները կարող են փրկել իրենց կյանքը՝ թշնամու բերանում թողնելով սեփական պոչը, սակայն նոր պոչը, երբեք նույն նախորդի չափը, գեղեցկությունը կամ ֆունկցիոնալությունը չի ունենում:

Առաջադրանքներ

1․ Ըստ տեքստի ո՞վ է ավելի շուտ առաջացել․ մողեսնե՞րը, թե՞ կոկորդիլոսները։
Մողեսները մոտավորապես նույն տարիքի են, ինչ կոկորդիլոսները։
2․ Ինչո՞ւ են որոշ մողեսների օձերի հետ շփոթում և ինչպե՞ս դրանց տարբերել։
Կան մողեսներ, ովքեր ոտքեր չունեն, որի պատճառով նրանց օձերի հետ են շփոթում, բայց ի տարբերություն օձերի, մողեսներն աչքերին ունեն կոպեր։
3․Եթե մի անգամ մողեսի պոչը պոկվի, նոր աճածը նախորդի նման կլինի՞
Հայտնի է, որ մողեսները կարող են փրկել իրենց կյանքը՝ թշնամու բերանում թողնելով սեփական պոչը, սակայն նոր պոչը, երբեք նույն նախորդի չափը, գեղեցկությունը կամ ֆունկցիոնալությունը չի ունենում:
4․ Տեքստից դուրս գրիր թիվ ցույց տվող 3 բառ։
Մեկ – 1, երկու – 2, երեք – 3:
5․ Հետևյալ բառակապակցությունները մեկ բառով գրիր՝ բոլորից խելացի – ամենախելոք, բոլորից դիմացկուն – ամենադիմացկ, բոլորից ճարպիկ – ամենաճարպիկ, արագ շարժվող – արագաշարժ, նարնջի գույն ունեցող – նարենջագույն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *