Զեբրաներ

«Զեբրա» անվանումը առաջացել է հին պորտուգալերեն «Zevra» բառից, որը նշանակում է «վայրի էշ»: Զեբրերի մասին ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո զեբրաները սև են սպիտակ գծերո՞վ, թե՞ սպիտակ են սև գծերով։ Պարզվում է, որ զեբրերը սև են՝ սպիտակ գծերով, քանի որ վաղ սաղմնային փուլում զեբրերը սև են, և միայն դրանից հետո զարգանում են սպիտակ շերտեր։ հետաքրքիր է, բայց իրենց գծերով ոչ մի զեբր նման չէ մյուսին և հատուկ սկաների միջոցով զեբրերին կարելի է իրենց գծերով տարբերել ինչպես մարդկանց են տարբերում մատնահետքերով։ Պաղեստինի կենդանաբանական այգում սովից սատկած երկու զեբրին փոխարինել էին երկու ավանակ, որոնց ներկել էին սև ու սպիտակ գծերով։ Զեբրերն ու ջայլամները հաճախ ապրում են միասին, որպեսզի պաշտպանեն միմյանց գիշատիչներից: Ջայլամը կարող է շատ ավելի լավ տեսնել, քան զեբրը, մինչդեռ զեբրը կարող է ավելի լավ լսել կամ վտանգի հոտ առնել, քան ջայլամը: Սակայն ցավոք, անգամ միասին ապրելը զեբրերին չի պաշտպանում որսորդներից, որոնք անխնա կոտորում են զեբրերին նրանց գեղեցիկ մորթու համար։ Այժմ աշխարհում մնացել է 2500-ից քիչ զեբրա։

Առաջադրանքներ

1․ Ո՞ր բառից է առաջացել զեբրա բառը և ի՞նչ է նշանակել։
Zevra բարը նշանակում է վայրի էշ։
2․ Ինչպե՞ս են զեբրաներն իրարից տարբերում։
Զեբրերին կարելի է իրենց գծերով տարբերել ինչպես մարդկանց են տարբերում մատնահետքերով։
3․ Ինչո՞ւ են զեբրաներն ու ջայլամներն իրար հետ ապրում։
Զեբրերն ու ջայլամները հաճախ ապրում են միասին, որպեսզի պաշտպանեն միմյանց գիշատիչներից:
4․ Տեքստից դուրս գրեք 2 վանկ ունեցող 5 բառ։
նրանց, Վայրի, Ջայլամ, սպիտակ, համար։
5․ Դեղինով նշված բառերը դարձրեք եզակի։
գծերով – գծեր, մարդկանց – մարդ, մատնահետքերով – մատնահետք, Զեբրերն – զեբր, ջայլամները – ջայլամ, գիշատիչներից – գիշատիչ, որսորդներից – որսորդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *